| |
Մեր ընկերությունն արտադրում է Հայաստանի
մայրաքաղաքում տեղադրված հուշարձանների փոքր մոդելներ։
Այս հուշանվերները ներկայացնում են Երևանում
գոյություն ունեցող հուշարձանները, ինչպես նաև Տիգրան
Մեծի բրոնզե և արծաթյա մետաղադրամը։
Մենք հավատացած ենք, որ այս 20 հուշարձաններից
յուրաքանչյուրը ներկայացնում է ազգային պատմության և
մշակույթի մի կարևոր մաս,բնականաբար,նրանք բոլորը
արտադրված են փոքր չափսով` ներկայացնելով և առաջ
տանելով ազգային ոգին։
Հայերի անցած հարուստ և բարդ պատմական ճանապարհի այս
խորհրդանշանները, որոնք այսօր մենք ներկայացնում ենք
մեր հաճախորդներին, նրանց թույլ են տալիս իրենց հետ
տուն տանել Երևանի մի փոքրիկ մաս` ստեղծելով Հայաստանի
մայրաքաղաքի մթնոլորտն ամենուր, կիսելով ազգային
մշակույթը և ոգին։
Մեր արտադրանքը հետաքրքիր է այն բոլոր մարդկանց համար,
ովքեր կարևորում են հայ ազգի պատմությունն ու
մշակույթը՝ այաստանինակիչների, ուսանողների,
զբոսաշրջիկների, գործարար մարդկանց և այլն։
Վայելե՜ք մեր արտադրանքը և զգացեք այս յուրահատուկ
մշակույթի և կյանքի մթնոլորտը։
Մենք կամուրջ ենք անցյալի և ներկայի միջև, ձեր և
Հայաստանի միջև։ Եվ մեզ համար գերագույն հաճույք է
միավորել մարդկանց և տալ նրանց գոնե մի մասը...Հայաստանի
ոգու։
|
|